կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-22 12:55
Հասարակություն

Շուրջ 4 տարի է դիտարկում եմ, թե ինչպես է ժողովրդավարության տակ ժողովրդահաճություն վաճառվում. դիտարկում

Շուրջ 4 տարի է դիտարկում եմ, թե ինչպես է ժողովրդավարության տակ ժողովրդահաճություն վաճառվում. դիտարկում

Շուրջ 22 տարի է «ժողովրդավարություն» հասկացությունը մասնագիտական հետաքրրություններիս ոլորտում է:

Շուրջ 20 տարի է գիտական մակարդակով հետազոտում եմ ժողովրդավարության և ժողովրդավարացման հիմնախնդիրները տաբեր քաղաքական ռեժիմների և համակարգերի պայմաններում:

Շուրջ 18 տարի է քաղաքագիտական տարբեր առարկաների, հոդվածների, ձեռնարկների մշակման և դասավանդման ընթացքում «ժողովրդավարություն» հասկացությունը եղել է հենասյունայինն ու կենտրոնականը:

Շուրջ 12 տարի է, ինչ տեղական և միջազգային գործընկերներիս հետ միասին հիմնադրել և իրականացնում եմ «Մարդու իրավունքների և ժողովրդավարացման» և «Եվրոպագիտության» ակադեմիական մագիստրոսական ծրագրերը:

Շուրջ 10 տարի է զբաղվում եմ ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման խարհրդատվությամբ:

Շուրջ 4 տարի է դիտարկում եմ, թե ինչպես է ժողովրդավարության տակ ժողովրդահաճություն վաճառվում:

ԲԱԶՄԱԿԱՐԾՈւԹՅԱՆ անվան տակ բազմամաղձություն վաճառվում:

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈւԹՅԱՆ անվան տակ ավտորիտար վոլյունտարիզմ իրականացվում:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ և ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ փոխարեն բարձր և անհաղթահարելի պառակտող ջրբաժաններ և բարիկադներ կառուցվում:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈւԹՅԱՆ անվան տակ սեփական քաղաքական կամքի և քաղաքական անվտանգության ապահովում իրականացվում:

Ինչպես է ԼԵԳԻՏԻՄՈւԹՅԱՆ հայթայթման և դրա պահպանման համար միակ գործիքը դարձել ոչ թե կառավարչական և քաղաքական էֆեկտիվությունն այլ այլասերված պոպուլիզմը:

Ինչպես է ՀԱՆԴՈւՐԺՈՂԱԿԱՆՈւԹՅԱՆ սկզբունքը վերածվել ծայրահեղ թշնամացման և պառակտման գործիքի ի շահ սեփական ընտրազանգվածի պահպանման:

Ինչպես է ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ինտիտուտը փոխարինվել մաղձի պրոպագանդայի և անսկզբունք մանիպուլացման բութ գործիքի:

Հատուկ մեծատառով նշածս բոլոր երևույթները «ժողովրդավարության» պարտադիր, այլ ոչ թե բավարար հենասյունային սկզբունքներից մի քանիսն են միայն: Եվ այս ամենի հպարտ դեֆորմացիան հրամցվում է բոլորիս կապույտ եզրագծով սկուտեղի վրա որպես «Հայկական ժողովրդավարություն» կամ «Ժողովրդավարության բաստիոն»:

Այսօր գործընկերներիս հետ այս թեմաներով կփորձեմ զրուցել Ֆրանսիայի հրապարակի հանրային հարթակից 16:00-ին:

Կքննարկենք մերօրյա Հայաստանում Ժողովրդավարությունն ընտրություն է, թե՞ պարտադրանք: Միացեք քննարկմանը հենց հրապարակում կամ հետևեք online:

Բարի հանգստյան օր:

Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ