| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին: Այս մասին հայտնումեն ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։
ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»,-ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։ Տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ երեխան լացելով փորձում է փախչել նրանից։
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել. «Ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել: Այս պահին տեսանյութը ուսումնասիրվում է, տեղեկություն կտրամադրվի»,- ասել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: