Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ըլըսու ջրամբարի նախագծով վտանգի տակ գտնվող պատմական Հասանքեյֆի (հայ. Հարսնքվ) և Տիգրիսի հովտի պահպանության համար կամավորական պարեկություն իրականացնող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 երիտասարդ ձերբակալվել է թուրք ոստիկանների և զինվորների կողմից:
ԺԴԿ-ի` Բաթմանից պատգամավոր Այշե Աջար Բաշարանը կուսակցության երիտասարդների հետ զբոսանքի է դուրս եկել պատմական տարածքներով, վանկարկել են «Հասանքեյֆը պատմություն է, տեր կանգնիր պատմությանը» կարգախոսը: Ոստիկաններն ու զինվորականները զգուշացրել են նրանց, որ այդ կարգախոսն արգելված է, հետո ձերբակալել են 10 երիտասարդի. հաղորդում է gazetekarinca.com կայքը:
Նշենք, որ 12.000 տարվա պատմություն ունեցող նշանավոր քաղաքը հայտնվել է ոչնչացման եզրին: Տիգրիս գետի ափին կառուցվող Ըլըսու ջրամբարի հետևանքով քաղաքի պատմական հուշարձանները կարող են հայտվել ջրի տակ: Չնայած բողոքներին` իշխանությունները շարունակում են ջրամբարի կառուցման աշխատանքները:
Մեծ Հայքի Աղձնիք նահանգում գտնվող Հարսնքվը բնակեցվել է դեռևս մ.թ.ա 10.000-ական թվականներին և համարվում է մարդկության ամենավաղ բնակեցված բնակավայրերից մեկը: Այնտեղ են գտնվում նեոլիթյան դարաշրջանի քարանձավներ, Հռոմեական շրջանի ամրոց, Արթուկյանների և Օսմանյան շրջանից մնացած շինություններ: