|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայում ոստիկանները գործողություն են իրականացրել Ստամբուլի համալսարանի իրավաբանական և գիտության ֆակուլտետներում և ձերբակալել 36 մարդու. տեղեկացնում է Bianet-ը:
Ոստիկանները պոկել են ուսանողների կողմից պատին փակցված պաստառները: Նրանք ծեծել են ուսանողներին, ովքեր փորձել են իրենց կանգնեցնել:
Ոստիկաններն այնուհետև մտել են գիտության ֆակուլտետ: Նրանք պոկել են նաև այդ ֆակուլտետի պատերին փակցված պաստառները, որում եղել են երեկ Չաղլայան դատարանում սպանված՝ Ստամբուլի համալսարանի իրաբաբանական ֆակուլտետի ուսանող Շաֆաք Յայլայի մասին տեղեկություններ:
Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված ուսանողներից մեկն աղջիկ է, որի ձեռքը դուրս է ընկել ոստիկանների կիրառած բռնության պատճառով:
Bianet կայքը տեղեկացնում է, որ ձերբակալվածներ ուսանողների թիվը 24 է, սակայն ըստ IMC TV-ի` նրանց թիվը հասնում է 36-ի:
Ոստիկանների իրականացրած գործողության մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: