|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Օդեսայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 23-ամյա Ալեքսանդր Կուրեննոյին, ով հայտարարել էր, որ պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել օտարերկրյա ուսանողների հանրակացարանում. տեղեկացնում է rosbalt-ը:
«Նրա հետ զրուցում են, որի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ անել հետագայում այդ քաղաքացու հետ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
«Ամեն տարի ես ավելի քիչ եմ ճանաչում իմ քաղաքը: Մեր փողոցները հեղեղել են միգրանտներն ու օտարերկրացիները: Ես սարսափով եմ պատկերացնում, թե ինչպես ապագայում մենք` ուկրաինացիներս, փոքրամասնություն կդառնանք հարազատ քաղաքում, մեր երկրում»,- Live journal-ի իր էջում հունվարի 12-ին գրել էր Կուրեննոյը` դրանում մեղադրելով «իլյումինատներին եւ այլ մասոնների»: