|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի ոստիկանությունը կասեցրել է քաղաքի պատմության, հնարավոր է, ամենասարսափելի ահաբեկչություններից մեկը, որը Freedom ավագ դպրոցում մտադրվել էր իրականացնել դրա աշակերտներից մեկը. տեղեկացնում է CNN-ը:
32 մարդու, այդ թվում` դպրոցի ղեկավարության սպանության ծրագիրը մշակել էր 17-ամյա Ջարեդ Կանոն` բառացիորեն ըստ րոպեների: Հաջորդ երեքշաբթի սկսվող ուսումնական տարվա առաջին իսկ օրը նա մտադիր էր պայթեցնել դպրոցի ողջ տարածքում տեղադրված պայթուցիկ սարքերը:
Տղայի ձերբակալությունից հետո նրանց տանը կատարված խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են այն նյութերը, որոնցից նա պայթուցիկ սարքեր էր պատրաստել:
Թե ի՞նչ պատիժ է կրելու 17-ամյա պատանին, դեռ պարզ չէ: