Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ երեկոյան Կոստավա փողոցի վրա իրավապահները անօրեն զենք ձեռքբերելու ու կրելու մեղադրանքով ձերբակալել են Ախալցխայի բնակիչ Ալբերտ Գրիգորյանին, ով քաղաքի հասարակությանը հայտնի էր Մաքսիմ անունով։ Akhaltskha.net-ի աղբյուրի տեղեկություններով դեռ երեք տարի առաջ իրավապահները մեզ անհայտ պատճառներով հորդորել էին նրան լքել Ախալցխան եւ հեռանալ երկրից։ Երկու տարի անց Ա․Գ-ն փորձել էր վերադառնալ, սակայն նրան օդանավակայանից իրավապահները իրենց մեքենայով տեղափոխել էին Հայաստանի սահման։ Դրանից հետո մոտ 20 օր առաջ Ա․Գ-ին փաստաբանի ներկայությամբ հաջողվել էր մուտք գործել Վրաստան տեսակցելու համար իր ընտանիքի անդամներին, սակայն իրավապահները այս ընթացքում անընդհատ հորդորում էին լքել քաղաքը հնչեցնելով սպառնալիքներ։ Բազմաթիվ հորդորներից եւ սպառնալիքներից հետո երեկ ուշ երեկոյան Կոստավա փողոցի վրա իրավապահները ձերբակալել են Ա․Գ․-ին։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից քննությունը սկսվել է 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը ենթադրում է հրազեն և զինամթերք ապօրինի ձեռք բերելը, պահելը և կրելը:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Ախալքալաքում, որտեղ ոստիկանները Կիմ Կուգոյանին հորդորել էին հեռանալ Ախալքալաքից սպառնալով հակառակ դեպքում ձերբակալել նրան։ Հետագայում Կիմ Կուգոյանին մեղադրանք էր առաջադրվել 236-րդ հոդվածի 3-րդ կետով, որը ենթադրում է ազատությունից զրկում 3-ից 6 տարի ժամկետով, իսկ 4-րդ կետի համաձայն, ենթադրում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում: Այժմ Ալբերտ Գրիգորյանի դեպքում իրավիճակը ոչ միայն նույնն է այլ նաեւ նույն հոդվածով նախատեսված պատիժը եւս նույն է։