|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ըստ Haberler-ի՝ օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են կազմակերպել, որի ժամանակ բախում է տեղի ունեցել Էրդողանի թիկնապահների և ամերիկացի ոստիկանների միջև:
Ըստ կայքի՝ Էրդողանի թիկնապահների թվում է եղել նաև նրա զարմիկը՝ Ալի Էրդողանը: Էրդողանի թիկնապահները հայհոյել են ցուցարարներին, և երբ ամերիկացի ոստիկանները փորձել են միջամտել, բախում է տեղի ունեցել:
Էրդողանի թիկնապահներից մեկը փորձել է ամերիկացի ոստիկանին ձեռքով հետ պահել, ինչը պատճառ է դարձել բախման թեժացման: Ոստիկանները ցանկացել են թիկնապահին ձերբակալել, սակայն պարզ չէ՝ իրադարձություններն ինչ ընթացք են ստացել, քանի որ կայքն այլևս չի մանրամասնել: