Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը նոր ընտրությունների է պատրաստվում՝ հեծանիվ է քշում, մարզեր գնում, խաղաղության օրակարգից խոսում։ Ասում է՝ մոռացե'ք խաչքարերը, հեծանի'վ քշեք, թուրքերի հետ ընկերություն անենք, ի՞նչ վատ է ՝ Բեռլինում էլ է լիքը թուրք ապրում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խոսելով ընդդիմության` մանդատները դնելու մասին հայտարարություններից, պատգամավորը նկատեց․ «Քաղաքական պարազիտները, որոնք բացարձակապես ոչինչ չեն արել, Փաշինյանի պասով հակափաշինյանական շարժումը վերածում են հակախորհրդարանական ընդդիմության շարժման։ Իրենք ի՞նչ են արել, որ խոսում են, մենք փողոցում և խորհրդարանում պայքարում ենք, մեր ընկերները բանտերում են, բռնություն է կիրառվել մեր նկատմամբ։ Խոսում են մանդատներ դնելու մասին, քանի որ ուզում են իրական ընդդիմությանը թուլացնել, նպատակն է՝ պառակտել ընդդիմադիր շարժումը և թիկունքից հարվածել»,-ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում: