կարևոր
7570 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-11 13:08
Քաղաքական

Մանդատները դնելու հաջորդ օրը, էդմոնների պահանջը կլինի այն, որ մենք ընտրություններին չմասնակցենք․ իրենց նպատակը նիկոլի դեմ պայքարելը չէ՛․ Իշխան Սաղթելյան

Հայաստանում չի եղել և չի կարող տեղի ունենալ որևիցե լուրջ քաղաքական գործընթաց առանց խորհրդարանական ընդդիմության մասնակցության։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Դաշնակցական գործիչը վերահաստատել է, որ վերջին տարիների ընդդիմադիր շարժումները եղել են ազգային ու դրսից աջակցության չեն արժանացել, ընդհակառակը այդ ուժերը խանգարել են։ «Որևէ լավ բան չկա, երբ արտաքին ուժերն են իշխանափոխություն անում, անունն էլ դնում հեղափոխություն։ Եթե Հայաստանում հաջորդ իշխանափոխությունն անեն արտաքին ուժերը, դա հերթական անգամ մեր երկիրը տանելու է նոր արկածախնդրության»։

Պատասխանելով մանդատները վայր դնելու մասին հարցին, Սաղաթելյանն ընդգծել է, որ ներկա պայմաններում դա կլինի ամենահեշտ որոշումը։ «Մանդատը դնելը հերոսություն չէ, այլ մանդատը պահելն ու կռիվ տալն է» ,-ասել է նա, հավելել, որ իրենք կառչած չեն մանդատներից, այլ դրանք պետք է օգտագործեն ԱԺ-ում իշխանափոխությանը հասնելու համար։

Նա նաև նշել է, որ անհիմն է համարում այն մարդկանց պահանջները, որոնք առաջարկում են իրենց վայր դնել մանդատները, քանի որ դրա հետևանքով չի առաջանում իրավական ու քաղաքական ճգնաժամ, ինչը կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետևանքով։ Բոլոր նրանք, որոնք ուզում են, որ այդ ընտրությունները լինեն, թող գնան ու համոզեն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ»։ 

Այնուամենայնիվ, Սաղաթելյանը նշում է, որ ՀՅԴ-ն ունի որոշում՝ մաս չի կազմելու այն ԱԺ-ին, որը կփորձի վավերացնել «կապիտուլիացիոն համաձայնագիր»՝ պարտադրված Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։