կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 18:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մանդատները օգուտ չտան՝ այդ մանդատները պատռելու ենք, ելնենք փողոց՝ դիմացն առնենք․ Իշխան Սաղաթելյան

Եթե կա մի մարդ, որ մեր երկիրը վերջնականապես տանում  է կործանման, այո, պետք է գնանք ցանկացած գործողության դրա դեմն առնելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։ ։

«Վերջապես, նժարին դրված է Հասատանի պետականության հարցը, մենք կորցնում ենք պետություն։ Այդ մանդատները ընդամենը հնարավորությւոն են պայքարելու, բայց եթե գա մի պահ, որ տեսնենք՝ այդ մանդատները որևէ օգուտ չեն տալու, սա իմ անձնական տեսակետն է, այդ մանդատները պատռելու ենք, ելնենք փողոց՝ դիմացն առնենք»,-ասաց նա։

Սաղաթելյանը վստահեցրեց, որ թող որևէ մեկը չկասկածի, որ «Հայաստան» դաշինքը արմատական ընդդիմության դիրքերից չի նահանջելու, չի լինելու որևէ պայմանավորվածություն, քանի որ իրենք պայքարում են հանուն մեր երկրի և պետականության։

Նա հիշեցրեց, որ հետապնդումներն արնարդյունավետ են լինելու, քանի որ 1990-ականներին էլ Դաշնակցությունը փակեցին, բայց ոչինչ չստացան․ եթե գնան այդ քայլին, դա լինելու է կարճաժամկետ և պայքարն ավելի ուժգնանալու է։

«Չի կարող երկիրը աղետի բերած, երկիր կորցրած իշխանությունը շաունակել գոյատևել, դա նոնսենս է, մեկ է՝ այս իշխանությունը ժամանակավոր է, կյանք չունի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․