|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Մոսկվան կոչ է անում Վենեսուելայի ընդդիմությանը` ուրիշի կեղտոտ խաղի շախմատային զինվորը չդառնալ: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք դիմում ենք վենեսուելական ընդդիմությանը, որը, հույս ունեմ, առաջնահերթ է համարում իր երկրի ազգային շահերը` կոչ անելով նրանց` ուրիշի շատ կեղտոտ, հանցավոր խաղի շախմատային զինվորը չդառնալ»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: ԱՄՆ-ը հրաժարվում է կատարել Մադուրոյի պահանջը և դուրս բերել երկրից իր դիվանագետներին: