կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-23 12:54
Քաղաքական

«Լուսավոր Հայաստանը» ծանր է տանում մանդատները վայր դնելու առաջարկը. հիմա այդ 2-ից որ մեկն է ավելի մեծ հրեշ. քաղաքագետ

«Լուսավոր Հայաստանը» ծանր է տանում մանդատները վայր դնելու առաջարկը. հիմա այդ 2-ից որ մեկն է ավելի մեծ հրեշ. քաղաքագետ

Այն, որ «Իմ քայլն» ամեն գնով ցանկանում է պահպանել իր իշխանությունը, անընդունելի է, բայց հասկանալի, կյանքի հարց է, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ ոմանք' դաժան պատասխանատվության։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ է, որ որքան հնարավոր եւ անհնար է, պետք է երկարաձգեն այդ անխուսափելի պահը։ Սակայն անհասկանալի է «Լուսավոր Հայաստան» ֆրակցիայի պահպածքը։

Շատ ծանր են տանում մանդատները վայր դնելու առաջարկը ու շատ ագրեսիվ են արձագանքում։ Փաստորեն «Իմ Քայլի» համեմատ սննդային շղթայի ավելի ստորին մակարդակում են գտնվում։ Կրկնում եմ, «Իմ Քայլը» կյանքի խնդիր է փորձում լուծել, իսկ սրանք ընդամենը պարգեւավճարի եւ մանդատների, երկրի անվտանգության գնով։

Հիմա այդ երկուսից որ մեկն է ավելի մեծ հրեշ»: