Միասին կարող ենք
կարևոր
460 դիտում, 17 րոպե առաջ - 2026-05-30 13:59
Քաղաքական

Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանցիների «պասով» ՀՀ հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ ՀԱԵ դեմ. փաստաբան

Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանցիների «պասով» ՀՀ հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ ՀԱԵ դեմ. փաստաբան

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2025-ի մայիսի 30-ին, ադրբեջանցիների «պասով» Հայաստանի հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ուրախ եմ, որ մեր սիրելի ժողովուրդը «վեցերորդ զգայարանով» զգաց այդ արշավի ազգադավ բնույթը և չաջակցեց ադրբեջանա-նիկոլական օրակարգին՝ կանգնելով սեփական Եկեղեցու ու ինքնության պաշտպանության դիրքերում։

Հիշեցնում եմ «Հինգ իրավապաշտպանների»՝ լայն տարածում ստացած հայտարարությունը։ Միաժամանակ, առաջարկում եմ դիտել Տիգրան Պասկևիչյանի վավերագրական փայլուն ֆիլմը, որն օրագրել է հակաեկեղեցական արշավն ու հարակից իրադարձությունները։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել «չորրորդ իշխանության» կարևոր դերակատարումը՝ հակաեկեցական արշավի դեմն առնելու հարցում։

Թարմացրե՛ք Ձեր հիշողությունն ու հունիսի 7-ին անպայման գնացե՛ք ընտրության ու մերժե՛ք ազգադավին։ Որպեսզի հունիսի 8-ից չսկսի մեր Մայր Եկեղեցու դեմ հարձակման նոր ալիք։ Գոնե երրորդ անգամ չսխալվենք»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։