Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին
«Հարգելի հայրենակիցներ,
2021 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին հինգ քաղաքական ուժեր։
Բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չկարողացավ, քանի որ չէր ստացել ընտրություններին մասնակցած գյումրեցիների քվեների կեսից ավելին։
Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Համագործակցության հուշագրի համաձայն՝ Գյումրու համայնքապետի պաշտոնում պետք առաջադրվեր «Բալասանյան» դաշինքի թեկնածուն, իսկ երկու տեղակալները՝ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:
Հուշագրով նաև կողմերը Գյումրիում պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:
«Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունը չհաշտվելով այն փաստի հետ, որ միանձնյա չկարողաղացավ ձևավորել համայնքային իշխանությունը, ընտրություններից անմիջապես հետո վերջիններս անցան Գյումրիում իշխանությունը լիիրավ զավթելու գործընթացին։
2023 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը։
Մի քանի ամիսների ընթացքում իշխանությունները կիրառեցին հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները՝ ճնշում գործադրելով երբեմնի կոալիցիոն գործընկերների նկատմամբ՝ գործի դնելով իշխանություններին հլու-հնազանդ ծառայող իրավապահ ողջ համակարգը։
Գյումրիում տեղի ունեցածը առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից ատելության և թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է, որի պարագայում անընդունելի և դատապարտելի է նաև հազարավոր գյումրեցիների քվե ստացած «Բալասանյան» դաշինքի դրսևորած նման վարքագիծը։
Մինչ օրս գյումրեցիներին այդպես էլ չբացատրեցին մանդատները վայր դնելու իրական պատճառները: Բայց մի բան հստակ է. Այդ ամենը տեղի ունեցավ ճնշումների, սպառնալիքների ,ինչու չէ նաև ինչ-որ մութ գործարքների արդյունքում:
Այս ամենն իրականացվեց համայնքում իշխանությունն ամբողջապես զավթելու և այնտեղ կուսակցական բաձարձակ իշխանություն հաստատելու նպատակով։
Գյումրիում իշխանազավթման մեկնարկից առաջ ոչ մեկի մոտ կասկած չկար, որ գործող իշխանությունները շատ ակտիվ են լինելու վարչական ռեսուրսների օգտագործման հարցում, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ դա տեղի կունենա այդքան անամոթ և ցինիկ ձևով։
Համայնքների զավթումը, ոչ այլ ինչ է, քան մեկ մարդու և մեկ կուսակցության ամբողջական իշխանության հաստատման գործընթացի նոր փուլ։
«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության կողմից «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում արդեն որերորդ անգամ իշխանությունները կոպիտ ձևով անտեսում են ժողովրդավարության ամենակարևոր հիմքը՝ քաղաքացիների ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքը։
Հարգելի հայրենակիցներ,
Խստորեն դատապարտելով իշխող ուժի նման հակաօրինական գործելաոճը՝ այն գնահատելով որպես Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կայացման դեմ ուղղված լրջագույն հանցագործություն։
Գործող իշխանությունները փորձելու են առաջիկայում Գյումրիում իրականացնել իշխանության փաստացի անփոփոխության ծրագիրը: Դա կնշանակի հայկական պետականության ողջ իրավական հիմքի ոչնչացում՝ ձևավորված բռնապետական, խորապես կոռումպացված համակարգի պահպանման նպատակով:
Կոչ եմ անում քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, Գյումրու ճակատագրով մտահոգված անհատներին իրենց լռությամբ և անգործությամբ չօժանդակել Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում իրականացվող բռնապետական իշխանության հաստատման վերջնական գործընթացին»։