|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը նախընտրական հանրահավաքում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը «նողկալի արարք» է անվանել։
«ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումն արգահատանքի է արժանի։ Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում։ Իմ մտքերը նաև հարձակումից տուժած մարդկանց հետ են։ Նման բռնության ակտերը սպառնում են ժողովրդավարությանը», - գրել է Շոլցը X-ի իր միկրոբլոգում։
Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ նախընտրական հանրահավաքում Դոնալդ Թրամփի վրա կրակելը ամերիկյան ժողովրդավարության համար «մութ ժամանակներ» նշանավորեց և ցույց տվեց, որ բռնությունը չպետք է լինի քաղաքական հակամարտությունը լուծելու միջոց:
«Ժողովրդավարական երկրներում ընտրությունների արդյունքները որոշվում են քվեաթերթիկներով, ոչ թե զենքով: Ամերիկյան ժողովրդավարության համար այս մռայլ ժամերին իմ մտքերը հարձակման զոհերի հետ են: Մաղթում եմ Դոնալդ Թրամփին և մյուս տուժածներին շուտափույթ ապաքինում»,- ասվում է Անալենա Բերբոքի հայտարարության մեջ։