Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երեկոյան եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, սակայն չի կարողացել հանդիպել եւ զրուցել Պարույր Հայրիկյանի հետ, քանի որ նա արդեն պետք է քներ: Իսկ նրա առողջական վիճակի մասին Աղվան Վարդանյանին, մյուս պատգամավորներին եւ կառավարության անդամներին, ովքեր այնտեղ են եղել, պարբերաբար հայտնել է բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ա. Մինասյանը:
Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի տարածած հաղորդագրության տեսակետն ամբողջությամբ համընկնում է Աղվան Վարդանյանի անձնական տեսակետին: Ըստ այդմ` այդ երեւույթն, իհարկե, մտահոգիչ եւ դատապարտելի է:
«Ակնհայտ է, որ նպատակ ունի` հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու, եւ իրավապահ մարմիններն ու ազգային անվտանգությունը պետք է առավելագույնն անեն, որպեսզի կարողանան մեղավորներին բացահայտել եւ բոլոր հանգամանքները ճշտել, որովհետեւ սա ազգային անվտանգության խնդիրն է, քանի որ շարքային հանցագործություն չէ, այլ հանցագործություն է նախագահի թեկնածուի հանդեպ: Փառք Աստծո` Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիրահատությունը հաջող է անցել, եւ ես հույս ունեմ, որ պարոն Հայրիկյանն արագ ոտքի կկանգնի»,- yerkir.am-ին ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը դեռ հստակ չի որոշել` մեկ անգամ եւս կայցելի՞ Պարույր Հայրիկյանին` հիվանդանոց, թե՞ ոչ. «Թող հանգստանա, ուշքի գա, հետո կորոշենք` նորից այցելե՞նք նրան, թե՞ ոչ: Դերասանություն անելու ցանկություն ու մտադրություն չունենք»,- ասաց նա: