կարևոր
2944 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-15 11:39
Աշխարհ

Հետաքննությունների դաշնային բյուրոն Թրամփի դեմ մահափորձը դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն

Հետաքննությունների դաշնային բյուրոն Թրամփի դեմ մահափորձը դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքում կրակոցները դիտարկում է որպես ներքաղաքական ահաբեկչության հնարավոր գործողություն։ Այս մասին ասվում է գերատեսչության կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը։

«Հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ուներկաներներից մի քանիսը վիրավորվել, ՀԴԲ-ն հետաքննում է որպես սպանության փորձ և պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ մինչ հաձգությունը կասկածյալի հետ չեն առընչվել։ Նշվում է, որ շարունակում են հետաքննել՝ արդյոք տղամարդը հանցակիցներ ունեցել է, թե ոչ՝ չնայած՝ այս պահի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա միայնակ է գործել։ Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ առայժմ չեն պարզել հարձակվողի դրդապատճառները, սակայն աշխատում են դեպքերի հաջորդականությունն ու հարձակումից առաջ տղամարդու տեղաշարժերը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ շաբաթ՝ հուլիսի 13-ին, ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ենթարկվել է մահափորձի: Հրաձգության հետևանքով հանդիպման մասնակիցներից մեկը մահացել է, ևս երկուսը վիրավորվել են: Կասկածյալը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, ոչնչացվել է ԱՄՆ գաղտնի ծառայությունների կողմից։