|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը չի կարող ապակայունացնել վիճակը Հայաստանում. Աստանա-Երեւան-Կիեւ-Մինսկ հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` կոչ անելով շտապողականություն չցուցաբերել կատարվածը գնահատելու հարցում:
Թեեւ նա դա շատ լուրջ միջադեպ է համարում, սակայն այն չի որակում որպես մահափորձ, քանի որ հարկավոր է մանրամասներն ուսումնասիրել: «Համոզված եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց պրոֆեսիոնալիզմով, շատ արագ կպարզեն իրադրությունը եւ կգտնեն մեղավորներին»,- ասել է նա եւ, տեղեկատվության պակասը պատճառաբանելով, հրաժարվել է հետագա մեկնաբանություններից: