Միասին կարող ենք
կարևոր
523 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-24 20:09
Հասարակություն

Երբ ժողովրդին սպառնում եք պատերազմով, դա քրեորեն պատժելի արարք է, ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործություն է․ Մինասյանը՝ իշխանությանը

«Իշխանությունը ոչ միայն շարունակում է նախորդ տարիների ապօրինի քրեական հետապնդումները, այլ նաև ավելացրել է նոր գործիքներ, դրանցից մեկը աշխատատեղերից զանգվածային ազատման սպառնալիքներն են այն մարդկանց, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետը։ Մարդկանց պարտադրվում է դիմում գրել նույնիսկ ընդդիմությանը բարևելու համար»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամնին նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նրա դիտարկմամբ՝ իշխանության կողմից կիրառվող գործիք է նաև վարչական ռեսուրսների անթաքույց կիրառմանը զուգահեռ ատելության նոր չափաբաժնի տարածումը։

«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականներն անընդհատ տարածում են, որ «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, հաստատապես լինելու է պատերազմ»։ Սա քրեորեն պատժելի արարք է։ ՔՕ 421-րդ հոդվածը քրեական հանցագործություն է համարում պետության ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործությունը․․․ Երբ որ դուք սպառնում եք բռնությամբ և պատերազմով այն մարդկանց, ովքեր չեն քվեարկելու ՔՊ-ի օգտին, եթե ունենայինք դատախազություն և քննչական մարմիններ, որոնք Սահմանադրությանը ծառայեին, ոչ թե իշխող ուժին, ապա այս պահին քրեական վարույթներ նախաձեռնված կլինեին»,- ընդգծեց Մինասյանը՝ հավելելով, թե փորձ է արվում նախկին նախագահներին մեղադրել «պատերազմի հրձիգ լինելու մեջ, մինչդեռ նրանք ազատագրել են Արցախը և ապահովել արժանապատիվ պետականություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։