Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գործընկերային ձեւաչափի միջոցառմանը եւ վերահաստատել իր մասնակցությունը: Թվում է, թե սա Երեւանի ցուցադրական մարտահրավերն է Մոսկվային դրանից կարող են հաջորդել այլ իրադարձություններ։ Արդյո՞ք դա այդպես է: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ' Բրայենը Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է՝ ԱՄՆ-ն Ադրբեջնին եւ Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում արտգործնախարարների հանդիպմանը: Արձագանքել է միայն Հայաստանը։ գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թ-ի հուլիսի 9-11-ը, այն նվիրված է Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակին։ Ի դեպ, երկրները կքննարկեն «Ուկրաինային օգնությունն ու Կիեւի համար ՆԱՏՕ-ում» կամուրջ կառուցելը»։ Այդ պատճառով այդ կոնտեքստում է տեղավորվում նաեւ Խորվաթիայում կայացած Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը եւ բանակցույոթւնները ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Այսպես է կառուցվում փոխկապակցված իրադարձությունների շղթան, որոնք ընդգծում են Երեւանի հետեւողական գործողությունների պլանը դեպի Արեւմուտք։ Դեռեւս 2024 թ-ի փետրվարի վերջին Հայաստանի վարչապետը խոսել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության սառեցման մասին ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, իսկ մայիսի սկզբին Երեւանը դադարեցրել էր կազմակերպության ֆինանսավորումը։ Ավելի ուշ հայտարարվեց՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից «երկրի անհրաժեշտ պահին, քանի որ այլ ճանապարհ չկա»։ Հունիսի վերջին Հայաստանը հրաժարվեց ստորագրել կազմակերպության բյուջեն, «քանի որ հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ չունի կառույցի հանդեպ» Նման հայտարարություներն ու գործողությունները ուղեկցվել եւ ուղեկցվում են եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ Հայաստանի շփումներով: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտնել էր՝ իշխանությունները քննարկում են «նոր հնարավորությունները», այդ թվում ՝ Եվրամիությանը անդամակցությունը, խոսել է անգամ ՆԱՏՕ-ին անդամկցելու հնարավորությունների քննարկման մասին։ Ընդհանուր առմամբ, վերջին ժամանակներս, նկատել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայ քաղաքական գործիչների բառապաշարում Ռուսաստանի հասցեին սկսել է գերակշռել վիրավորական հռետորաբանությունը։ Իրադարձությունների նման ընթացքը ձեռնտու է Վաշինգտոնին, որը չի էլ թաքցնում Հարավային Կովկասում հնազանդ «դաշնակից» ունենալու ծրագրերը, որը պատրաստ է դիմակայել Ռուսաստանի եւ մասամբ Չինաստանի ազդեցությանը տարածաշրջանում։ Ընդ որում, կարծես թե Հայաստանին Ուկրաինայի օրինակը չի անհանգստացնում։ Ուստի կարելի է ենթադրել, որ հաջորդ քայլը կարող է լինել ՀԱՊԿ-ից դուրս գալու Երեւանի հայտը։ Նման գործողությունները հղի են հետեւանքներով ողջ տարածաշրջանի, բայց գլխավորապես հենց Հայաստանի համար», - նշել է Տարասովը։
Ստանիսլավ Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի