|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ 2016-ի աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններում Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:
Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը: Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու դառնալու մասին լուրերին, այդ առնչությամբ նա հորդորեց, որ իրեն պրովոկացիոն հարցեր չուղղենք: Հիշեցնենք, որ Ծառուկյանի հետ ընդհարվելուց հետո Պալաչը համալրեց ՀՀԿ շարքերը»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: