Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն եղել, բանկային և օլիգարխիկ համակարգերի շահերը սպասարկվում էին և՛ նախկինում, և՛ հիմա, հենց նրանք են վայելում տնտեսական աճի հիմնական պտուղները։ Այս մասին «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» պանելային քննարկման ընթացքում ասաց տնտեսագետ, ՀՅԴ անդամ Սուրեն Պարսյանը։
«Մինչդեռ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մոտ, եթե անգամ աճ է արձանագրվել, ապա նրանք միևնույն է հարաբերական իմաստով խնդիրներ ունեն, քանի որ ծախսերը ևս բավական արագ են աճել»։
Նրա գնահատմամբ, Հայաստանի համար ստեղծված է հնարավորություն՝ մեզ համար նոր շուկաներ գտնելու համար։ «Եթե բաց թողնենք այս հնարավորությունը երկար տարիներ նման հնարավորություն չենք ունենալու»։
«Այստեղ այլևս իշխանության և ընդդիմության հարց չէ, մենք պետք է դիտարկենք նաև Թուրքիայի հետ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը և դադարենք խոսել այն մասին, որ պետք է միայն հարաբերվենք միայն Ռուսաստանի ու Իրանի հետ։ Մեր տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի թվերի ու փաստարկների վրա ու զգացմուները պետք է զսպենք, որպեսզի կարողանանք որոշակի ճիշտ կանխատեսումներ առաջարկենք»։