Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2015թ.երկրորդ եռամսյակի բյուջեի կատարողականը: Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 2,8 տոկոս:
Տնտեսական աճը գրանցվել է հիմնականում ծառայությունների մատուցման ոլորտում և արդյունաբերության՝ հանքարդյունաբերության և մշակվող արդյունաբերության/ոսկերչություն/ ոլորտում: Մասնավորապես՝ ծառայությունների մատուցման ոլորտում աճ է գրանցել ՀԷՑ-ը, ու թեև էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, սակայն էլեկտրաէներգիայի բաշխման ծառայությունների ցուցանիշները աճել են:
Մասնավոր ծառայությունների ոլորտում աճ է գրանցվել` հիմնականում Toto, Vivaro-ների, կազինոների, շահումով խաղերի, վիճակախաղերի հետ կապված:
Գյուղատնտեսությունը երկրորդ եռամսյակում ունեցել է համեստ տնտեսական աճ, բացասական ցուցանիշներ են գրանցել շինարարությունն ու առևտուրը:
Մասնավոր սպառումն աճել է 1 տոկոսով, կապիտալ ներդրումները նվազել են 3 տոկոսով: Ապրանքների և ծառայությունների արտահանումը աճել է 24 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը ավելացել է 3,7 տոկոսով, ներմուծման ծավալները նվազել են, մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել՝ 16 տոկոսով:
Արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ 343 միլիոն դոլար: