|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջին 20 տարիների ամենից ձախողվածն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցյում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական վերջին ցուցանիշներին։ «2020թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունն անկում է գրանցել 1,7 տոկոսով, որը վատթարագույն է վերջին 20 տարիների համեմատ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում ցուցանիշների վրա կորոնավիրուսի ադեցությանը, ապա Սուրեն Պարսյանն ասաց. «Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության մեջ շատ մեծ է, դրանից անմանսն չի մնացել ոչ մի երկիրր, բոլորը տուժել են և այդ բացասական ազդեցությունը նաև Հայաստանի վրա է ազդել, սական խնդիրն այն է, որ մեր իշխանությունները կորոնավիրուսի բացասական ազդեցության փուլում հայտարարում էին, որ ամբողջ աշխարհի կապիտալը կհոսի Հայաստան, սա ճգնաժամ է, որից կարելի է օգտվել: Սա տեսական պնդումներ էին՝ որևէ հիմք չունենալով, և ապրիլ ամսվա ցուցանիշները եկան ապացուցելու, որ այս իշխանությունները հերթական անգամ պոպուլիստական հայտարարություններ էին անում և չունեին համապատասխան տնտեսական քաղաքականության գործիքակազմ, որը թույլ կտար Հայաստանի տնտեսությունն անմասն պահել ճգնաժամից»:
Սուրեն Պարսյանը նշեց, որ հիմա մենք ունենք պաշտոնապես հաստատված տվյալներ, որի համաձայն՝ ապրիլին ունենք 17,2 տոկոս անկում նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ, իսկ հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 1,7 տոկոս: «Սա բացառիկ բացասական ցուցանիշ է մեր 20 տարիների տնտեսական պատմության շրջանակում, նման վատ ցուցանիշ մենք չենք ունեցել և սրա ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: