«Ժամանակը» գրում է. «ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ իրենց քարոզարշավը և քաղաքական վարքագիծն այնպես են կառուցում, որ ընտրություններից հետո կարողանան թռնել Հայաստանից: Նրանց համար այս ընտրությունները քաղաքական հետապնդյալի ու հալածյալի կարգավիճակում հանդես գալու եզակի հնարավորություն է: Նրանք հասկանում են, որ իրենք Հայաստանում այլևս անելիք չունեն, իսկ Եվրոպայում կարգավիճակ ստանալու համար հիմնավորում է պետք: Քարոզարշավը նրանք օգտագործում են բացառապես այդ կարգավիճակը ստանալու նկատառումներով: Հիմա իրենց որքան շատ հայհոյեն ու սպառնան, այնքան լավ դեկտեմբերի 9-ից հետո»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: