|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 12-ին նշանակված Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ «Սևիլյա» - «Ռոմա» խաղը չի կայանա:
Ինչպես հայտնում է իտալական CORRIERE DELLO SPORT-ը, հռոմեական ակումբին չի հաջողվում թռնել Սևիլյա, քանի որ Իսպանիայի կառավարության մարտի 10-ի որոշմամբ դադարեցվել են ինքնաթիռների բոլոր չվերթները դեպի Իտալիա և, հակառակը:
«Ռոման» մոտ մեկ ժամ բանակցել է ՈՒԵՖԱ-ի, երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների հետ: Սակայն դրանց էլ չի հաջովել ստանալ իսպանական կառավարության համաձայնությունը՝ թեկուզ բացառության կարգով չարթերային թռիչքի համար: Ինչպես նշում է աղբյուրը, ՈՒԵՖԱ-ն հավանաբար կհետաձգի հանդիպումը, մինչև որ լուծում կգտնի այդ հարցում:
Հավելենք, որ Իտալիայում մինչև ապրիլի 3-ը դադարեցվել են բոլոր ֆուտբոլային խաղերը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ նման որոշում չի կայացրել: