Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների խնդրին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մի քանիսից ազատվել, որ մյուսների աչքը վախեցնի, հլու-հնազանդ կոճակ սեղմողների մեծամասնություն ունենա խորհրդարանում։
Իշխանության ներսում տեւական ժամանակ է՝ տարբեր միջոցներ են կիրառում՝ դրան հասնելու համար։ Սկզբում Փաշինյանը խմբակցության նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, թե «անհնազանդ» պատգամավորներին չեն հանդուրժելու։
Սակայն այս անուղղակի հորդորից որեւէ պատգամավոր «հետեւություններ» չի արել, մանդատը կամավոր վայր դնողներ չեղան։ Հետո անցել են պլան Բ-ին՝ մյուս պատգամավորները սկսել են հորդորել «անցանկալիներին»՝ դիմում գրել, գնալ, թե չէ վատ կլինի։ Ապա գործին ներգրավել են նրանց, ում երաշխավորությամբ «անցանկալիները» հայտնվել են ԱԺ-ում։
Ասվել է՝ մենք իր հետ գործ չունենք, դու ես բերել, դու էլ հարցը լուծիր։ ԱԺ-ից նրանց դուրսմղման աշխատանքները կոորդինացնում է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով հատկապես կենտրոնացել է իր երբեմնի ընկերոջ՝ Վարդան Աթաբեկյանի վրա։ Հիմա անցել են պլան Գ-ին՝ հոգեբանական ճնշման մեթոդն են կիրառում։ Հրահանգվել է թիմին՝ չշփվել Աթաբեկյանի հետ, այնպես անել, որ հասկանա, որ ինքն ավելորդ է, ու թողնի հեռանա։
Անգամ ամենամտերիմ մարդիկ հիմա Վարդանին բոյկոտում են։ Առաջնորդը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում