Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սա տեսակի կռիվ է և այս կռվում հայը պետք է հաղթի»,- լրագրողների հետզրույցում համոզմունք հայտնեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին երթով Մատենադարի մոտից ՀՅԴ ՀԵՄ անդամների հետ, շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված է մեծ հանրահավաք
«Հայրենիքի պաշտպանությունը բնակլիմայական պայմանների հետ կապ չունի, մենք էլ ունենք մեր գործը, մեր անելիքը։ Այն գործողությունները, որ իրականացնում է Փաշինյանը, սկուտեղի վրա Տավուշ աշխարհի մատուցումն է ադրբեջանցիներին»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը: Նրա ձևակերպմամբ՝ Փաշինյանն այս օրերին բազմաթիվ հրահանգներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից, ինչի մասին են վկայում ձերբակալություններն ու ապօրինությունները վերջին օրերին: «Հրահանգ է իջեցվել օկուպացիոն ռեժիմին, որպեսզի բիրտ ուժի կիրառմամբ համաժողովրդական շարժումը կասեցնեն, բայց մեր ոգին անկոտրում է, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում… Որեւէ բռնություն կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել սրբազան պայքարից»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։