կարևոր
883 դիտում, 1 օր առաջ - 2025-01-28 12:20
Հասարակություն

Յուրաքանչյուր մարդ պետք է որոշի կամ մեր տեսակի, ինքնության, գենի կողքին է, կամ՝ Նիոկլի․ Գառնիկ Դանիելյան

Այսօր հասել ենք նրան, որ արդեն Լեմկինի անվան Ցեղասպանության ինստիտուտը ասում է, որ ՀՀ իշխանությունները մերժողական, ժխտողական քաղաքականություն են վարում Ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին Եռաբլուրում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա աբսուրդ է, մենք ստիպված ենք մեր երկրում պայքարել մեր ինքնությունը պահելու համար, ստիպված ենք հայկականությունը պահելու համար մեր երկրում պայքարել։ Ոչ թե պայքարել թուրքերի կամ ադրբեջանցիների դեմ, այլ պայքարել մեր երկրում հայ մնալու համար։Մարդկանց հիշատակը հարգելու, վառ պահելու առաջին օրինակը նա է, որ հարգենք էն ամենը ինչը որ եղել է, եթե մենք դա չարժևորենք և չհարգենք, եթե էս սիրկաներին իրենց տեղը ցույց չտանք ուրեմն մենք կորած, վերջացած ենք», - ասել է Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում