կարևոր
2545 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-19 14:38
Քաղաքական

Կյանքի հետ գործ ունենք, պետք է արդարությունը հաղթի. Գառնիկ Դանիելյան

Այս իշխանությունները հաստատ ճնշումներ են գործադրելու դատական պրոցեսի վրա, սա առաջին դեպքը չէ։ Այս մասին Շենգավիթի դատարանի դիմաց լրագորղների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս պահին դատավորը շատ մեծ ճնշումների տակ է։ Պետք է դատավորը զգա, որ իր ճիշտ որոշումից կախված է տիկին Գայանեի առողջական վիճակը։ Կյանքի հետ գործ ունենք, տիկին Գայանեի առողջական վիճակը րոպե-րոպե բարդանում է»,-ասաց նա։