կարևոր
7522 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-06 16:17
Քաղաքական

Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «Նոր Հայաստանին»․ սա պետք է լինի հայ ժողովրդի նշանաբանը. Բագրատ Սրբազան

Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «Նոր Հայաստանին»․ սա պետք է լինի հայ ժողովրդի նշանաբանը. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գնահատմամբ՝ այսօր մեր կյանքում միմյանց հանդեպ ամենամեծ խնդիրն անվստահությունն է՝ բոլոր առումներով, ընդհուպ՝ մինչև ընտանիք:

«Բոլորի մասին է խոսքը, բնականաբար, առաջին հերթին նրանց, ովքեր պատասխանատուն են մեր կյանքի՝ լինի քաղաքական, վարչական իմաստով, բոլոր առումներով։ Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում այս կամ այն պատճառով մեղքի ծանրության տակ է գտնվում, անկախ նրանից՝ որքան կզգա դա։ Մեղքի մեջ գտնվող ժողովուրդը չի կարող ունենալ շեն երկիր։ Ասում է Տեր Աստված՝ քո երկիրը լքված ու ավերակ կլինի, եթե դու չկարողանաս հրաժարվել առաջին հերթին ինքնաարդարացումից, գործածի համար պատասխան տալու քաջություն ունենաս», - «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց նա:

«Անընդհատ խոսել ենք քաղաքացի պատրաստելու մասին, բայց ո՞վ է խոսել մարդ պատրաստելու, ինքնություն պատրաստելու, ինքնության հետ հաշտ լինելու մասին, և, ամենակարևորը, քաղաքացիական հասարակություն պատրաստելուց առաջ բարոյական հասարակություն պետք է ունենալ։ Խնդիր է, որ քեզ ներկայացնողը, քո կառավարիչը ո՛չ ամոթ, ո՛չ վախ, ո՛չ բարոյականություն ունի։ Մեր այսօրվա կյանքը գողացված ուրախության, գողացված պատվի ժամանակաշրջան է, և մենք կոչված ենք վերականգնելու այն։ Տաճարը պետք է հաղթի փողոցին, այսինքն՝ դրանք այն բարքերն են, որոնք կան մեզանում», - հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «Նոր Հայաստանին»․ սա պետք է լինի հայ ժողովրդի նշանաբանը։