Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեր ընկերոջ՝ Սուրեն Մանուկյանի դատական նիստն է։ Շուրջ մեկ տարի է Սուրեն Մանուկյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ. այս մասին այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Բերդ քաղաքի նստավայրում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ինչպես գիտեք, դատական նիստի ընթացքում դատավորը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, այն ընդունվեց կողմերի կողմից։ Չկա որևէ հիմնավոր ապացույց, որ Մանուկյանն այդ գործի մասնակիցն է։ Օգոստոսին կլրանա մեկ տարին՝ ինչ Սուրեն Մանուկյանը ապօրինի կալանվորված է։ Այսօր դուք տեսաք, որ գործի նյութին ծանոթանալով էլ փաստվեց այդ ամենը, և պետք է արդարությունը հաղթի, իսկ Սուրեն Մանուկյանը հայտնվի ազատության մեջ», - նշեց նա։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել տվյալ ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ դեռևս նախաքննության ընթացքում, Սուրեն Մանուկյանը հայտարարել էր, որ առկա են թվով երկու տեսանյութեր, որոնք ինքը կհրապարակի միայն քրեական գործի դռնբաց դատալսումների ժամանակ, և, որոնք լույս կսփռեն այս քրեական գործի բոլոր հանգամանքների վրա, իսկ ավելի վաղ դրանք իր կողմից չեն հրապարակվել՝ դատական նիստերի դռնփակ լինելու և նախաքննական մարմնին չվստահելու պատճառով։