Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Եվրատեսիլը» քաղաքական ենթատեքստ էլ ունի, և այս առումով` կարծում եմ, որ այս տարի հենց Հայաստանն էլ պետք է հաղթի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևան ժամանած` Ավստրիայի ԿԳ նախարարության Բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար Գոթֆիդ Բաչերը: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է հենց Ավստրիայում:
Բաչերը նշեց, որ ոչինչ պատահական չէ: «Մի քանի շաբաթ առաջ Ավստրիայի խորհրդարանն առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» բառը: Նրանք ասում էին, որ ոճրագործություն է տեղի ունեցել, բայց երբեք չէին ասում ճիշտ բառը: Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում: Կարծում եմ` Ցեղասպանության ճանաչումը մի շարք հարցեր է լուծում ձեզ համար»,- ասաց նա:
Բաչերի հավաստմամբ` բոլոր նախապայմանները կան, որ այս տարի Հայաստանը հաղթի մրցույթում: «Կարծում եմ` մենք էլ պետք է բարձր բալեր տանք Հայաստանին»,- նշեց մեր զրուցակիցը: