|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աշխարհի ութ երկրում, այդ թվում՝ Իրանում, սուգ է հայտարարվել ուղղաթիռի կործանման հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռեյիսիի և նրան ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական միջադեպից հետո սուգ են հայտարարել Իրաքը, Լիբանանը, Պակիստանը, Սիրիան։ Այս երկրներին են միացել նաև Հնդկաստանը Տաջիկստանը և Թուրքիան։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։