Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը յոթօրյա սուգ է հայտարարել Դեդ Հասանի մահվան կապակցությամբ:
Նրա տարածած հայտարարության մեջ գրված է. «2013 թ. հունվարի 16-ին դժբախտաբար տեղեկացանք եզդի ժողովրդի հայրենասեր զավակներից մեկի՝ Ասլան Ուսոյանի (ավելի շատ հայտնի է որպես Դեդ Հասան) մահվան մասին։ Նրա մահվան լուրը ամբողջությամբ ցնցեց համայն աշխարհի եզդիներին։ Դատապարտում ենք այդ ոճրագործներին, այդ գիշատիչ մարդասպաններին, որոնք խլեցին եզդի ժողովրդի արժանի զավակ Դեդ Հասանի կյանքը։ Նա այն անձնավորությունն էր, որ ամբողջ աշխարհի եզդիները ճանաչում էին, նա ֆինանսապես, բարոյապես օգնում եւ օժանդակում էր եզդիներին, ինչպես նաեւ նշենք, որ նա պահպանում էր իր ազգային էթնիկ պատկանելությունը։ Կրկին անգամ ցավով նշում ենք, որ մենք եզդիներս չունենք այսօր պետականություն, մեր պետականությունը համարվում է այն երկիրը, որտեղ, որ մենք բնակվում ենք, իսկ պետությունը, իշխանությունները, ազգային անվտանգության մարմիները պետք է երաշխիք դառնան տվյալ երկրում բնակվող յուրաքնչյուր քաղաքացու անվտանգության համար։
Աշխարհի Եզդիների ազգային միությունը դատապարտում է նման ծանր հանցագործություն կատարող տարրերին, նրանք անհապաղ պետք է ձերբակալվեն եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն։ Աշխարհի եւ Հայաստանի Եզդիների ազգային միությունները խորին կսկիծով իր ցավակցություններն է հայտնում Դեդ Հասանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։ Միաժամանակ համաձայն եզդիների կրոնական սահմանադրության, անվանի հեղինակություն վայելող անձանց, տվյալ դեպքում Դեդ Հասանի համար երեք միլիոն եզդի ժողովրդի շրջանում 7 օրյա (հունվարի 16-23-ը) սուգ ենք հայտարարում»: