|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևական ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։
Նաև հենց այդ բյուրոկրատիան է, որն այս երկրի պետական համակարգն ունակ է լավագույնս դուրս բերելու ամենաբարդ փորձություններից և մարտահրավերներից, ինչպես դա հաջողությամբ արել է դարեր շարունակ։
Հետևաբար, թեև Իրանը Մերձավոր Արևելքում է, սակայն բյուրոկրատիայի կայացածությամբ այս երկիրն ամենևին էլ համեմատելի չէ միջին վիճակագրական որևէ այլ մերձավորարևելյան պետության հետ։
Ուստի, նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը, նաև նշված գործոնը հաշվի առնելով, չի կարող սասանել այս երկրի դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն»։