կարևոր
4288 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-20 14:17
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և անձնակազմի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

«Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և անձնակազմի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռեյիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։ 

Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ  գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը: Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան
05․20․2024