|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 7-ից սկսվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնի համար դիմումների ընդունումը: Արդեն 336 մարդ դիմում է ներկայացրել երկրի ՆԳՆ. լրագրողներին երեկ հայտնել է ներքին գործերի նախարար Մոստաֆամոհամադ Նաջարը: Ընդ որում, ըստ նրա, դիմումատուներից 8-ը կին են. տեղեկացնում է РИА Новости-ն:
Թեկնածուների համապատասխանությունը Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին եւ նրանց` ընտրություններին մասնակցելու նպատակահարմարությունը որոշում է Դիտորդական խորհուրդը` մարմին, որն իրականացնում է Սահմանադրության կատարման վերահսկողությունը:
Դիմումները կընդունվեն մինչեւ մայիսի 11-ը: Թեկնածուների անունները, ովքեր կմասնակցեն ընտրություններին, ՆԳՆ-ն կհրապարակի մայիսի 22-23-ը: Իրանի նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 14-ին: