|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Իրաքում մայիսի 21-ին սգո օր է հայտարարվել հարևան Իրանի նախագահ Էբրահիմ Ռեյիսիի՝ ավիավթարից զոհվելու կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրաքի վարչապետ Մոհամմեդ աս Սուդանիի աշխատակազմը։
«Այս դժվարին ժամանակներում, ի նշան աջակցության Իրանի ժողովրդին և իշխանություններին…. Իրաքի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարում է համընդհանուր սգո օր, որի գործողությունը տարածվում է երկրի ամբողջ տարածքում», - ասված է աշխատակազմի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում:
Ավելի վաղ Ռեյիսիի զոհվելու կապակցությամբ սուգ հայտարարելու որոշման մասին հայտնել են Պակիստանը, Լիբանանը և Սիրիան։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։