|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սիրիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռեյիսիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Սիրիայի SANA պետական գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները արաբական հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում Սիրիայի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական հաստատություններում։
Ավելի վաղ Ռեյիսիի զոհվելու կապակցությամբ սուգ հայտարարելու որոշման մասին հայտնել է Պակիստանը։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։