Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, որոնք նոր դարաշրջան են թևակոխում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի համատեքստում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Փաստաթուղթն ստորագրվել է ռուս-չինական լայնամասշտաբ բանակցությունների արդյունքներով։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա ծավալուն փաստաթուղթ է՝ բաղկացած ավելի քան 30 էջից:
«Այնտեղ, բնականաբար, կնշվի մեր երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը և կուրվագծվեն երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման հետագա ուղիները, հավաստված է Ռուսաստանի և Չինաստանի առաջատար դերն արդար և ժողովրդավարական կարգերի ձևավորման գործում», - հավելել էր նախագահի օգնականը: