| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջնագծում ստեղծված լարվածության մասին: Թևան Պողոսյանը շեշտեց` ունենք զոհ, և առաջին անգամ ադրբեջանցիները սկսել են կրակել տանկերից:
Սեյրան Օհանյանը նշեց, որ իրադրությունը սահմանին մնում է լարված, վերջին օրերին, մասնավորապես` հանրաքվեի նախօրեին, նաև ընթացքում և արդեն հիմա լարվածությունը հասել է գագաթնակետին. ադրբեջանցիները կրակում են ոչ միայն հրազենից, այլ նաև տարբեր տրամաչափի ականանետներից, իսկ այսօր արդեն՝ տանկերից:
Պաշտպանության նախարարը կարծիք հայտնեց, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է իր անտրամաբանական քաղաքականությամբ իրավիճակը տանել դեպի ապակայունացում` փորձելով բանակցային գործընթացը տանել փակուղի և Հայաստանի ու Արցախի հետ խոսել ուժի տեսնակյունից: Սեյրան Օհանյանը չբացառեց, որ ադրբեջանական ռազմական ղեկավարությունը փորձում է սրել իրավիճակը` ունենալով իր հաշվարկները Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումներից:
«Մեր ենթակա հրամանատարները լուրջ պաշտպանողական ու կանխարգելիչ միջոցառումներ են իրականցնում, և նրանց անձնուրաց աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել հարաբերական կայունությունը: Մեր հարևանները միայն ուժի լեզվով են ուզում խոսել մեզ հետ: Հայկական բանակն իր առջև դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնում է»,- ասաց Սեյրան Օհանյանը: