|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեքշաբթի օրը Պեկինում ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հայտնում է ТАСС-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Պեկինի Դիաոյութայի պետական նստավայրում։
Շոլցը Չինաստանում է ապրիլի 14-ից 16-ը, նա արդեն եղել է Չունցին և Շանհայ քաղաքներում։ Պեկինում նա բանակցություններ կունենա նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրային հարաբերությունները, Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Շոլցը վերջին անգամ Չինաստան է այցելել 2022 թվականի նոյեմբերին։ Գերմանական կառավարության կարծիքով, բացի տնտեսական հարաբերություններից, ընթացիկ այցի առանցքում կլինեն աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու կայուն զարգացման ռազմավարությունները։