|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանը և Չինաստանը կարծում են, որ անհրաժեշտ է լուծել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները։ Այս մասին ասվում է Պեկինում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
«Կողմերը համոզված են ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները լիարժեք լուծելու անհրաժեշտության մեջ՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջականության, համապարփակության և փոխկապակցվածության վրա՝ փոխադարձ անվտանգությունն ապահովելու և կայուն խաղաղության հիմքերը դնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը աջակցում են բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են Ուկրաինայում «երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը» և պաշտպանում են հակամարտության բանակցային լուծման որոնումները շարունակելու հնարավորությունը։
Ավելին, Մոսկվան ընդգծել է Պեկինի «օբյեկտիվ և անաչառ» դիրքորոշումը և ողջունել Չինաստանի ցանկությունը՝ կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական միջոցներով լուծելու գործում։