Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսով քննարկել են ռուս-ամերիկյան շփումները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը ՉԺՀ նախագահին տեղեկացրել է վերջին շրջանում տեղի ունեցած ռուս-ամերիկյան շփումների մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Սի Ծինփինն աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությանը և պատրաստակամություն է հայտնել օժանդակել Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը:
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: Բանակցությունների շրջանակում բարձրացվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։