|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոկտեմբերի 15-ին ԼՂՀ նախագահ Սահակյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովի երկրորդ նիստին եւ հանդես եկել ելույթով:
Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, մեր հանրապետության արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին:
Նախագահի բնութագրմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը խիստ պահանջված է ինչպես Եվրոպայի հայկական կազմակերպությունների, այնպես էլ` Արցախի համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտն անկեղծորեն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման մեջ՝ եվրոպական պետությունները դիտարկելով որպես բարեկամ երկրներ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք: