|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստվում է աշնանային համատեղ զորավարժություններին Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքներում, լրագրողներին հայտնել է կազմակերպության միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
«ՀԱՊԿ միացյալ շտաբի առաջնահերթ խնդիրներն են նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների որակյալ նախապատրաստումն ու հաջող անցկացումը, ներառյալ համատեղ և հատուկ վարժանքները, որոնք նախատեսված են այս տարվա աշնանը Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում»,- ասել է քաղաքական դաշինքի ռազմական ներկայացուցիչը։