Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը կկայանա հունիսի 15-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով. այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ ԽՎ-ից պաշտոնական կայքից։
Ըստ կայքի տվյալների՝ նախատեսվում է քննարկել անվտանգության ապահովման հարցերը կորոնավիրուսի համավարակի իրավիճակում։
«Նիստի ընթացքում կքննարկվեն միջազգային, կոլեկտիվ եւ ազգային անվտանգության ապահովման արդի հարցերը կորոնավիրուսի համավարակի իրավիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է՝ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր խոսքը կնվիրի «Ռուսաստանի Դաշնության առաջնահերթ խնդիրներին 2020 թվականը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահության ընթացքում»:
Բացի այդ, ավագանու անդամները մանրամասն կքննարկեն 2016-2020 թվականներին ազմակերպության անդամ պետությունների ազգային օրենսդրության համախմբման եւ ներդաշնակեցմանն ուղղված ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի իրականացման արդյունքները եւ 2021-2025 թվականների ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի նախագծի հարցերը:
«ՀԱՊԿ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները կծանոթանան ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2019) նստաշրջանի արդյունքներին, ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում տիրող իրավիճակին, հավաքական անվտանգությանն ուղղված մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու միջոցառումներին եւ ՀԱՊԿ-ի կազմում կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանը, կծանոթանան ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեության ծրագրի իրականացման արդյունքներին»,- մանրամասնվում է հաղորդագրությունում։
Հավելվում է, որ հանդիպման մասնակիցները մտադիր են առանձնահատուկ ուշադրություն դարձնել համավարակի բռնկման դեպքում անվտանգությունն ապահովման համապարփակ միջոցառումների մշակման օրենսդրական առաջարկներին:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնություն եւ Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ ԽՎ-ում դիտորդները Սերբիայից, Աֆղանստանից, Ռուսաստանից եւ Բելառուսից, ՀԱՊԿ եւ ՀԱՊԿ ԽՎ-ի քարտուղարությունների ներկայացուցիչները: