|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել բարձրլեռնային պայմաններում։
Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի գրասենյակը։
Մի–8ՄՏՎ-5 և Կա–52 ուղղաթիռների անձնակազմերը լեռնային կիրճերում որոնողափրկարարական վարժանքներ են կատարել «կախման» ռեժիմով և տարհանել պայմանական վիրավորներին։
Պարապմունքների նպատակներից մեկը եղել է այն, որ օդաչուները հստակ փոխգործակցեն զորամիավորման բարձրլեռնային զորավարժարաններում հատուկ առաջադրանքներ կատարող ցամաքային զորքի հետ: Թռիչքներն իրականացվել են և՛ցերեկային, և՛ գիշերային ժամերին։
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` Մի–8ՄՏՎ–5 և Կա–52 բանակային ավիացիայի ուղղաթիռներ։